ԲՈԼՈՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ<br /> ԻՆԴՈՒՇԵԹԻԱՅԻՑ<br />


ԲՈԼՈՐ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ
ԻՆԴՈՒՇԵԹԻԱՅԻՑ

  • 24-11-2004 10:28:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում հաջող հանդես եկավ Հայաստանի վերակազմավորված հավաքականը, որի բոլոր 9 անդամները մրցանակային տեղեր գրավեցին: Առավել հաջող էին Գաբրիել Տոլմաջյանի ( 54 կգ քաշային կարգ), Հրաչյա Ջավախյանի (60 կգ) եւ Արտյոմ Հովհաննիսյանի (69 կգ) մրցելույթները. նրանք առավելության հասնելով իրենց բոլոր մրցակիցների նկատմամբ, դարձան միջազգային մրցաշարի հաղթողներ: 2-րդ մրցանակների արժանացան Հարություն Թովմասյանը (57 կգ) եւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ): 3-րդ մրցանակակիրներ դարձան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Վաչագան Ավագյանը (51կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) եւ Աշոտ Հակոբյանը (81 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play