ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐՆ<br /> ԱՎԱՐՏՎԵՑ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՄՐՑԱՇԱՐՆ
ԱՎԱՐՏՎԵՑ

  • 22-11-2004 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միկա» - «Փյունիկ» հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի 13-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը: «Փյունիկը», որը դեռ մի քանի մրցափուլ առաջ ապահովել էր չեմպիոնի կոչումը, այս անգամ էլ հաստատեց իր բարձր կարգը` մրցակցին հաղթելով 1-0 հաշվով: Այսպիսով, թիմերի վերջնական արդյունքներն այսպիսին են. 1 «Փյունիկ» (Երեւան)` 71 միավոր, 2. «Միկա» (Աշտարակ)` 55, 3. «Բանանց» (Երեւան)` 43, 5. «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 27, 6. «Կիլիկիա» (Երեւան)` 26, 7. «Կոտայք» (Աբովյան)` 24, 8. «Շիրակ» (Գյումրի)` 21 միավոր: Համաձայն կանոնադրության, հաջորդ առաջնությունում բարձրագույն խմբի մրցաշարում «Շիրակին» կփոխարինի «Լեռնային Արցախ» թիմը, որը հաջող է հանդես եկել 1-ին խմբում: Հայաստանի 13-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն ռմբարկուներ դարձան «Փյունիկի» 2 երիտասարդ ֆուտբոլիստներ` Էդգար Մանուչարյանը եւ Գալուստ Պետրոսյանը, որոնք 21-ական գնդակ են խփել մրցակիցների դարպասները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play