ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ<br /> ԱՆԴԱՄՆԵՐԻՆ<br />


ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԿԱՐԱՏԵԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

  • 19-11-2004 21:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարներ Գրիգոր Միքայելյանին, Մարկ Գրիգորյանին եւ ազգային հավաքականի անդամներին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչությունից: Գ.Միքայելյանը ներկայացրել է Կարատեի ազգային հավաքականի վերջին տարիների հաջողությունները. լինելով կարատեի աշխարհի գավաթի կրկնակի գավաթակիր, 2004-ի հոկտեմբերին հավաքականը Լոս Անջելեսում կարատեի միջազգային 40 րդ առաջնությունում նվաճել է 20 ոսկե, 8 արծաթե, 5 բրոնզե մեդալներ: Հայաստանի հավաքականը ճանաչվելզ է առաջինը եւ արժանացավ Կարատեի միջազգային ասոցիացիայի ոսկե մեդալին: Նշվել է, որ հայ մարզիկների այդ հաջողությունները շարժել են ճապոնացիների հետաքրքրությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում Արեւելյան մարտարվեստների կենտրոնի ստեղծմանը: Ա.Բաղդասարյանը շնորհավորելով հավաքականի անդամներին, նշել է, որ նրանց փայլուն հաղթանակները կարեւորվում են Հայաստանի մարզական ընդհանուր անհաջողությունների համապատկերում: Խորհրդարանի նախագահը Ազգային ժողովի պատվոգիր է հանձնել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի ղեկավարներին` մարզական հաղթանակների համար եւ իր հիմնադրամից 1 մլն դրամ (մոտ 2 հազ. ԱՄՆ դոլար) հատկացրել ֆեդերացիային` մարզիչներին խրախուսելու եւ ֆեդերացիայի կարիքները հոգալու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play