ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՄԻԱՎՈՐԸ

  • 18-11-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց աշխարհի 2006թ.-ի առաջնության ընտրական փուլի հերթական` 5-րդ, հանդիպումը: Նոյեմբերի 17-ին Հայաստանի ընտրանին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց ռումինացի հարձակվող Չիպրիան Մարիկան, իսկ երկրորդում Հայաստանի հավաքականի պաշտպան Կարեն Դոխոյանը հավասարեցրեց այն: Սա Հայաստանի հավաքականի 1-ին ոչ-ոքին եւ 1-ին միավորն է. նախորդ բոլոր 4 հանդիպումներում թիմը պարտություններ է կրել: Աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2005թ. մարտի 26-ին: Այդ օրը նա կընդունի Անդորրայի թիմին: Եվրոպական 1-ին խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, անցկացվեցին եւս 2 հանդիպումներ. Անդորրա - Հոլանդիա` 0-3, Մակեդոնիա-Չեխիա` 0-2: Այժմ մրցաշարային իրավիճակն այսպիսին է. Հոլանդիա` 10 միավոր (4 խաղից հետո), Ռումինիա` 10 (5), Չեխիա` 9 (4), Ֆինլանդիա` 9 (5), Մակեդոնիա` 4 (5), Անդորրա` 3 (4), Հայաստան` 1 միավոր (5): Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական խաղ անցկացրեց Ռումինիայի հավաքականի հետ եւ պարտություն կրեց 0-5 հաշվով: Հայաստանի երիտասարդական թիմը նույնպես եզրափակում է մրցաշարային աղյուսակը. նա 3 միավոր ունի (1 հաղթանակ եւ 4 պարտություն):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play