ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ<br /> 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 18-11-2004 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին կմեկնարկի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված հուշամրցաշարը: Այն կանցկացվի Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանը (ՀՇԿՏ), շվեյցարական խաղակարգով, 9 մրցափուլով եւ կավարտվի նոյեմբերի 27-ին: Սպասվում է որ միջազգային մրցաշարում հանդես կգան տարբեր երկրների շուրջ 140 շախմատիստներ: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 35 հազար ԱՄՆ դոլար է: Կպարգեւատրվեն մինչեւ 30-րդ տեղեր գրաված մասնակիցները, ինչպես նաեւ` կին եւ պատանի շախմատիստներից 3-ական լավագույն արդյունքներ ցույց տվողները: Մրցաշարի հաղթողը կստանա 5 հազար դոլար: Բաց մրցաշարի ավարտից անմիջապես հետո` նոյեմբերի 28-29-ին, ՀՇԿՏ-ում կանցկացվի արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես նվիրված է ականավոր շախմատիստի հոբելյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play