ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ 7 ՄՐՑԱՆԱԿ ՇԱՀԵՑԻՆ ՌՈՒՍԹԱՎԻԻ<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ 7 ՄՐՑԱՆԱԿ ՇԱՀԵՑԻՆ ՌՈՒՍԹԱՎԻԻ
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 15-11-2004 18:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի Ռուսթավի քաղաքում անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որտեղ խաղարկվեցին աշխարհի բազմակի չեմպիոն Թեմուր Կազարաշվիլու անվան մրցանակները: Ռուսթավիի մրցաշարին մասնակցեցին նաեւ Հայաստանի 18 ներկայացուցիչներ: Նրանցից 7-ը տուն վերադարձան մրցանակներով: Առավել հաջող հանդես եկան գյումրեցի Արմեն Սարգսյանը (46 կգ քաշային կարգ) եւ երեւանցի Արմեն Եղիազարյանը (69 կգ), որոնք, շահելով իրենց բոլոր գոտեմարտերը, դարձան մրցաշարի հաղթողներ: Հայաստանցի ըմբիշներից 5-ը իրենց քաշային կարգերում 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներ դարձան:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play