ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐ<br /> ԳՐԱՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐ
ԳՐԱՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 15-11-2004 18:12:00   | Հունաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում էր 5 տարիքային խմբերում (10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների): Այդպիսով, ընթանում էին տղաների ու աղջիկների 10 մրցաշարեր: Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 21 շախմատիստներ: Նրանցից ոչ մեկը չկարողացավ բարձր տեղ գրավել ու մեդալ նվաճել: 1-ին տասնյակում տեղ գրավել կարողացավ միայն Նունե Դարբինյանը (14 տ.), որը 11 հնարավորից 7,5 միավոր վաստակեց: Նույնքան միավոր ունեին Սամվել Տեր-Սահակյանը (12տ.) եւ Գարուշ Մանուկյանը (16տ.), որոնք իրենց տարիքային խմբերում գրավեցին 11-րդ տեղը: Հայ 4 շախմատիստներ` Դավիթ Շահինյանը (10տ.), Հայկ Թամազյանը (12տ.), Հրայր Սիմոնյանը (14տ.) եւ Արման Փաշիկյանը (18տ.), վաստակեցին 7-ական միավոր: Հայաստանը ներկայացնող մյուս տղաներն ու աղջիկները աշխարհի առաջնությունում ավելի համեստ արդյունքներ ունեցան:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play