ԼԱՎՐԵՆՏԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ<br />


ԼԱՎՐԵՆՏԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ

  • 15-11-2004 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 60-ից բարձր տարիքի 24 շախմատիստներ մասնակցեցին Հայաստանի վետերանների անդրանիկ առաջնությանը: Առավել հաջող հանդես եկավ Լավրենտի Ղարիբյանը, որը շվեյցարական խաղակարգով անցկացվող մրցաշարի 8 հանդիպումներում վաստակեց 7,5 միավոր եւ գրավեց 1-ին տեղը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին Ֆելիքս Գաբրիելյանը (7 միավոր) եւ Ռոբերտ Բունիաթյանը (5,5): Հենց նրանք էլ արժանացան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի սահմանած դրամական պարգեւներ: Որոշվել է, որ վետերան շախմատիստների համար անցկացվող առաջնությունները կդառնան ավանդական:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play