ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ՀԱՅ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ<br />


ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՄԱՍՈՒՄ ՀԱՅ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՐՈՒՄ

  • 12-11-2004 17:40:00   | Հունաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության վերջնամասն անհաջող է Հայաստանի ներկայացուցիչների համար: Հունաստանի Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում 5 տարիքային խմբերում ընթացող մրցումների 9-րդ մրցափուլում Հայաստանի շախմատիստներից շատերը պարտվեցին: Նրանցից առավել հաջող է հանդես գալիս Եվրոպայի նախկին չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որը վաստակել է 6,5 միավոր եւ մինչեւ 12 տարեկան պատանիների խմբում համեմատաբար բարձր տեղ է զբաղեցնում: 9 հնարավորից 6-ական միավոր ունեն Տիգրան Լ. Պետրոսյանը (10 տարեկանների խումբ), Հրանտ Մելքումյանը, Գարուշ Մանուկյանը (16 տարեկաններ) եւ Նունե Ղարիբյանը (14 տարեկաններ): Առաջնության ավարտին 2 մրցափուլ է մնացել, եւ արդեն այժմ պարզ է, որ Հայաստանի պատանի շախմատիստներն անմասն են մնալու մեդալներից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play