ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԱՎՐԵՆՏԻ ՂԱՐԻԲՅԱՆՆ Է<br />


ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԼԱՎՐԵՆՏԻ ՂԱՐԻԲՅԱՆՆ Է

  • 11-11-2004 18:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթանում է Հայաստանի վետերան շախմատիստների անդրանիկ առաջնությունը: Մրցաշարը, որի մասնակիցների թվում կան սպորտի վարպետներ ու վարպետության թեկնածուներ, անցկացվում է շվեյցարական խաղակարգով, 8 մրցափուլով: Հինգ մրցափուլից հետո միանձնյա առաջատարը Լավրենտի Ղարիբյանն է, որը հաղթանակ է տոնել իր բոլոր հանդիպումներում եւ վաստակել 5 միավոր: 2-4-րդ տեղերը 4-ական միավորով բաժանում են Ֆելիքս Թումանյանը, Բորիս Ջահգելդյանը եւ Ֆելիքս Գաբրիելյանը: 3,5 միավոր ունի Ստեփան Բալայանը, իսկ 4 մասնակիցներ վաստակել են 3-ական միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play