«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

  • 11-11-2004 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության հետաձգված 4 խաղերից 3-ը կայացան նոյեմբերի 11-ին: Անակնկալ գրանցվեց երեւանյան 2 թիմերի` «Փյունիկի» եւ «Կիլիկիայի» հանդիպմանը: «Կիլիկիան», որը միայն մի կերպ կարողացավ խուսափել 1-ին խումբ տեղափոխվելուց, կարողացավ վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել մինչ այդ ոչ մի պարտություն չկրած եւ 4-րդ անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան)` 4-0, «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Կոտայք»(Աբովյան)` 2-3: Հայաստանի 13-րդ առաջնությունը եզրագիծը կհատի նոյեմբերի 21-ին, երբ տեղի կունենա վերջին` «Միկա» - «Փյունիկ» մրցախաղը: Հիշեցնենք, որ արդեն որոշվել են երկրի չեմպիոնը, առաջնության 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրները: Դրանք են համապատասխանաբար «Փյունիկը», «Միկան» եւ «Բանանցը»: Հայտնի է դարձել նաեւ բարձրագույն խմբին հրաժեշտ տվող թիմը. դա «Շիրակն» է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play