ԱՇՏԱՐԱԿԻ «ՄԻԿԱՆ» ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ<br /> ՄԵԴԱԼԱԿԻՐ<br />


ԱՇՏԱՐԱԿԻ «ՄԻԿԱՆ» ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ
ՄԵԴԱԼԱԿԻՐ

  • 03-11-2004 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտից 4 մրցափուլ առաջ հայտնի էր դարձել չեմպիոնը. դա Երեւանի «Փյունիկն» է : Եվ ահա նոյեմբերի 2-ին կայացած նախավերջին` 27-րդ, մրցափուլում որոշվեց նաեւ արծաթե մեդալակիրը: Աշտարակի «Միկան», Գյումրիում մրցելով տեղի «Շիրակի» հետ, ոչ-ոքի` 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը եւ վաստակելով 49 միավոր` անհասանելի դարձավ հետապնդողների համար: Մրցափուլի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Բանանց» (Երեւան) - «Փյունիկ» (Երեւան)` 1-1, «Արարատ» (Երեւան) - «Կոտայք» (Աբովյան)` 1-0, «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Կիլիկիա» (Երեւան)` 0-1: Բրոնզե մեդալների համար պայքար է գնում «Բանանցի» եւ «Արարատի» միջեւ, որոնք այժմ ունեն 42-ական միավոր: Լուրջ մրցակցություն է ընթանում նաեւ մրցաշարային աղյուսակի վերջնամասում. «Շիրակը», «Կիլիկիան» եւ «Կոտայքը» պայքարում են բարձրագույն խմբում մնալու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play