ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ 2-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ 2-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 29-10-2004 16:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Մալյորկա կղզու Կալվիա քաղաքում ընթացող շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադան մոտեցել է ավարտին. թե' տղամարդկանց, թե' կանանց մրցաշարերում մնացել է անցկացնել ընդամենը 2 մրցափուլ: Հերթական 12-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը ԱՄՆ-ի թիմի հետ: Վլադիմիր Հակոբյանը եւ Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ, իսկ Սմբատ Լպուտյանը պարտություն կրեց: Այժմ, վաստակելով 31 միավոր, Հայաստանի հավաքականը Ռուսաստանի հավաքականի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցապայքարը գլխավորում է Ուկրաինայի թիմը, որը 34,5 միավոր ունի: Հայաստանի կանանց հավաքականը 12-րդ մրցափուլում անհաջողության մատնվեց. թիմը 0,5-2,5 հաշվով զիջեց Սլովակիայի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանն ու Նելլի Աղինյանը պարտվեցին: Հայաստանի շախմատիստուհիները զգալիորեն վատացրին իրենց գործերը. նրանք այժմ 20 միավորով տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 3-րդ տասնյակում: Առջեւում չինուհիներն են, որոնք 27 միավոր ունեն: Հերթական` 13-րդ, մրցափուլում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Ֆրանսիայի, կանայք` Մոլդովայի շախմատիստների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play