ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՎԱՎԵՐԳՐՈՂԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ<br /> ԵՎ ԻՍՊԱնԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ<br />


ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՎԱՎԵՐԳՐՈՂԸ» ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
ԵՎ ԻՍՊԱնԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՒՄ

  • 29-10-2004 16:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը անցկացվող «Միջազգային հանդիպումներ Փարիզ-Բեռլին» 8-րդ միջազգային կինոփառատոնում կցուցադրվի նաեւ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Վավերագրողը» ֆիլմը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Հայաստանի կինոլրագրողների եւ կինոգետների ասոցիացիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը, ֆիլմը ցուցադրվելու է Փարիզի հայտնի «Grande Halle de la Villette», «Cinemateque» եւ «Entrepot» կինոթատրոններում: Ավելի ուշ «Վավերագրողը» կներկայցվի նաեւ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը իսպանական Բիլբաո քաղաքում կայանալիք ավանդական «ZINEB» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում: Իսպանիայում կինոնկարը կցուցադրվի Գուգենհայմ հայտնի թանգարանում` փառատոնի հատուկ ծրագրերի շրջանակներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ