ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ
ՄՐՑԱՇԱՐԸ

  • 27-10-2004 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 1-ին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հիշատակին նվիրված մրցաշարերը դարձել են ավանդական: Այդպիսի հերթական մրցաշար անցկացվեց հանրահայտ մարզիկի եւ սպորտի կազմակերպչի կողմից հիմնադրված եւ նրա անունը կրող մարզադպրոցում: Հուշամրցաշարին մասնակցեցին Երեւան եւ Գյումրի քաղաքների 46 մարմնամարզիկներ, որոնց թվում էին Հայաստանի բոլոր ուժեղագույնները: Տղամարդկանց մրցապայքարում իրենց գերազանցությունը հաստատեցին Հայաստանի հավաքականի անդամներ Արտյոմ Ավետյանը, Հարություն Մերդինյանը եւ Վահագն Ստեփանյանը, որոնք հենց այս հերթականությամբ էլ դարձան մրցանակակիրներ: Այս բոլորն էլ ներկայացնում են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը: Երիտասարդների մրցապայքարում հաղթող դարձավ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սան Արամ Գեւորգյանը: Իսկ կանանց եւ աղջիկների մրցումների բոլոր մրցանակակիրները «շահինյանցիներ» էին: Կանանցից հուշամրցաշարի հաղթող դարձավ Աննա Եղյանը, աղջիկներից` Աստղիկ Գյուլնազարյանը: Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը կրկին փաստեց, որ կան երիտասարդ, հեռանկարային մարմնամարզիկներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play