ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

  • 25-10-2004 21:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանական Մալյորկայի Կալվիա քաղաքում ընթացող շախմատի 36-րդ համաշխարային օլիմպիադայում հաջող են հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները: 9 մրցափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է 23 միավոր եւ Իսրայելի թիմի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Առջեւում են Ուկրաինայի (27 միավոր), Ռուսաստանի (24,5) եւ ԱՄՆ-ի (24) հավաքականները: Հայաստանի կանանց հավաքականը եւս 4 թիմերի հետ 16,5 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը: Սակայն հայ շախմատիստուհիները կարող են բարելավել այս արդյունքը, քանի որ ընդամենը 1 միավորով են ետ մնում 2-4-րդ տեղերը զբաղեցնող Ռուսաստանի, ԱՄՆ-Ի եւ Հնդկաստանի թիմերից: Այստեղ մրցապայքարը գլխավորում է Չինաստանի ընտրանին, որը շատ առաջ է անցել հետապնդողներից. չինուհիներն ունեն 23,5 միավոր: Հոկտեմբերի 25-ին կայանալիք 10-րդ մրցափուլում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Սլովենիայի, իսկ կանայք` Լեհաստանի շախմատիստների հետ: Օլիմպիադային մնացել է 5 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play