ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՏԱՐԱՆ

  • 21-10-2004 19:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ մրցափուլում հիանալի հանդես եկան Հայաստանի հավաքականները: Տղամարդիկ 3,5-0,5 հաշվով պարտության մատնեցին Կանադայի հավաքականին: Միայն առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանկ ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը, մյուսները` Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը եւ Գաբրիել Սարգսյանը, հաղթեցին իրենց մրցակիցներին: Այս խոշոր հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը զգալիորեն բարելավեց իր գործերը. այժմ թիմը 16,5 միավորով բաժանել է 5-8-րդ տեղերը: Առջեւում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Հնդկաստանի հավաքականները: Հայաստանի շախմատիստուհիները եւս վստահ հաղթանակ տարան 6-րդ մրցափուլում:. նրանք 2,5-0,5 հաշվով առավելության հասան Վիետնամի ուժեղ թիմի նկատմամբ: Վաստակելով 12 միավոր` Հայաստանի կանանց հավաքականն այժմ տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում: Առաջատարը Չինաստանի թիմն է: Իսպանիայի Կալվիա քաղաքում ընթացող օլիմպիադայում հոկտեմբերի 21-ը հանգստյան օր է, իսկ 22-ին մրցապայքարը կվերսկսվի 7-րդ մրցափուլի հանդիպումներով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play