ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՎԵՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՎԵՑԻՆ

  • 20-10-2004 22:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայում ընթացող Եվրոպայի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների առաջնության 1-ին ընտրական փուլի մրցաշարում իր անդրանիկ խաղն անցկացրեց Հայաստանի հավաքականը: Հայ պատանիները մրցեցին Թուրքիայի իրենց հասակակիցների հետ եւ պարտվեցին 1-2 հաշվով: Խմբի մյուս` Հոլանդիա-ՈՒելս հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 21-ին մրցելու է Հոլանդիայի, հոկտեմբերի 23-ին` ՈՒելսի թիմերի հետ: Հայաստանի պատանի ֆուտբոլիստները դեռ հնարավորություն ունեն այս 2 խաղերում հաջողության հասնելու եւ խմբում գոնե 2-րդ տեղ գրավելու համար, ինչն իրավունք կտա մասնակցելու 2-րդ ընտրական փուլին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play