ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
20-10-2004 22:40:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեյի եւ սպորտկոմիտեյի
փոխնախագահ Միքայել Իսպիրյանն ընդունեց պաշտոնական այցով ժամանած
Պորտուգալիայի կառավարության սպորտի ներկայացուցիչ Անտոնիո Էդվալդո
Պերեյրա Դեռեգուերային: Երկու պաշտոնարարները ներկայացրին իրենց
երկրներում սպորտի կառուցվածքը, մեծ սպորտի եւ մասսայական սպորտի
ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պարոնայք Իսպիրյանը եւ
Դեռեգուերան ցանկություն հայտնեցին համագործակցել սպորտի տարբեր
բնագավառներում: Մասնավորապես,խոսք գնաց տարբեր մարզաձեւերի
ուսումնամարզումային համատեղ հավաքներ անցկացնել 2 երկրների
մարզիկների մասնակցությամբ: