ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ 36-ՐԴ<br /> ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ 36-ՐԴ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

  • 20-10-2004 10:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս մրցափուլ է անցկացվել Իսպանիայի Մալյորկա կղզում գտնվող Կալվիա քաղաքում անցկացվող շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադայում: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաջող է մեկնարկել: Հայ շախմատիստները հերթով հաղթել են Մոնղոլիայի (3,5-0,.5), Ուզբեկստանի (3-1), Էստոնիայի (3-1) հավաքականներին, Բոսնիյա-Հերցեգովինայի շախմատիստների հետ հանդիպում ավարտել ոչ-ոքիով (2-2) եւ վաստակելով են 11,5 միավոր բաժանում են 6-10-րդ տեղերը: Տղամարդկանց մրցաշարում առաջատարը Ուկրաինայի հավաքականն է, որը 14,5 միավոր է վաստակել: Նրանից կես միավորով է ետ մնում 2-րդ տեղում ընթացող Իսրայելի հավաքականը: Հայաստանի կանանց հավաքականը փոքր-ինչ անհաջող սկսեց մրցաշարը: 1-ին մրցափուլում թիմը անսպասելիորեն պարտություն կրեց Մալայզիայի հավաքականից (1-2), բայց հետո հաղթեց Գվատեմալայի (3-0), Իսպանիա-II (2-1) հավաքականներին եւ ոչ-ոքի (1,5-1,5) խաղաց Շվեյցարիայի թիմի հետ: Հայաստանի շախմատիստուհիներն այժմ ունեն 7,5 միավոր եւ բավականին ետ են մնում առաջատարներից: Հիմնական պայքարն առջեւում է: Թե' տղամարդկանց, թե' կանանց մրցաշարերում կանցկացվի եւս 10 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play