«ՓՅՈՒՆԻԿ»-Ը ՓԱՍՏՈՐԵՆ ԱՊԱՀՈՎԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿ»-Ը ՓԱՍՏՈՐԵՆ ԱՊԱՀՈՎԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 18-10-2004 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկշաբաթյա ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մասնակցությամբ, վերսկսվեց երկրի ֆուտբոլի առաջնությունը: Առաջատարը` Երեւանի «Փյունիկը», Հանրապետական մարզադաշտում ընդունելով Գյումրիի «Շիրակ»-ին, 6-1 հաշվով հաղթանակ տարավ եւ փաստորեն ապահովեց չեմպիոնական կոչումը: Մյուս խաղերում գրանցվեցին արդյունքներ. «Միկա» (Աշտարակ) - «Կոտայք» (Աբովյան)` 1-1, «Արարատ» (Երեւան) - «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 4-1, «Կիլիկիա» (Երեւան) - «Բանանց» (Երեւան)` 3-2: 24-րդ մրցափուլից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկ»-ը, որը 60 միավոր է վաստակել: 2-րդ տեղում ընթացող «Միկա»-ն ունի 44, իսկ եռյակը եզրափակող «Բանանց»-ը` 37 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play