ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆ

  • 15-10-2004 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր հերթական հանդիպումը: Հոկտեմբերի 13-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի` Չեխիայի հավաքականի, հետ, Հայաստանի ֆուտբոլիստները զիջեցին 0-3 հաշվով: Գոլերը խփեցին Յան Կոլլերը (2) եւ Թոմաշ Ռոսիցկին: Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարի առաջին 4 խաղերում էլ պարտություններ է կրել: Դեռ ոչ մի անգամ ընտրական փուլերում թիմի մեկնարկն այսքան անհաջող չէր եղել: Նույն խմբի մյուս 2 խաղերում գրանցվեցին այսպիսի հաշիվներ. Հոլանդիա-Ֆինլանդիա` 3-1, Անդորրա-Մակեդոնիա` 1-0: Անհաջողություն կրեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Չեխիայի ֆուտբոլիստներին զիջեց 0-4 հաշվով: Հերթական ընտրական հանդիպումները Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականները կանցկացնեն նոյեմբերի 17-ին: Այդ օրը նրանք կհյուրընկալեն Ռումինիայի թիմերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play