ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՐՑԱՊԱՅՔԱՐ
13-10-2004 18:08:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին
կանցկացվեն 2006թ.-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի մի
շարք հանդիպումներ:
Եվրոպական 1-ին խմբում ընդգրկված Հայաստանի ազգային
հավաքականը ժամը 20:20-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում
կմրցի Չեխիայի հավաքականի հետ: Հայաստանի թիմի ուսումնամարզումային
հավաքին մասնակցել են Հայաստանի եւ արտերկրի ակումբներում հանդես
եկող 23 ֆուտբոլիստներ, որոնցից Չեխիայի հետ խաղին կհայտագրվեն
18-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն անհաջող է սկսել ընտրական
մրցաշարը. թիմն իր անցկացրած բոլոր 3 խաղերում պարտություններ է
կրել: Չեխիայի հավաքականն իր 2 հանդիպումներից մեկում պարտվել է,
մյուսում` հաղթել: Այս անգամ նրա կազմում բացակայում են մի քանի
առաջատար ֆուտբոլիստներ: Պավել Նեդվեդը ընդհանրապես հրաժարվել է
հանդես գալ ազգային թիմում, Վլադիմիր Շմիցերը եւ Կարել Պոբորսկին
վնասվածքներ ունեն, իսկ Միլան Բարոշը որակազրկված է: Այդուհանդերձ,
Չեխիայի ընտրանին չափազանց ուժեղ մրցակից է: