ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ<br /> ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

  • 12-10-2004 21:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-30-ը Իսպանիայի Մալյորկա կղզու Կալվիա քաղաքում կընթանա շախմատի 36-րդ համաշխարհային օլիմպիադան: Այդ խոշորագույն մրցումներին կմասնակցեն նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները: Հոկտեմբերի 12-ին վաղ առավոտյան Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց մրցավայր: Տղամարդկանց թիմում ընդգրկված են Վլադիմիր Հակոբյանը, Լեւոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, կանանց թիմում` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը: Տղամարդկանց հավաքականի մարզիչը Տիգրան նալբանդյանն է, կանանցինը` Արսեն Եղիազարյանը: Հատկապես տղամարդկանց հավաքականը շատ ուժեղ կազմ ունի եւ, ամենայն հավանականությամբ, օլիմպիադաների կրկնակի բրոնզե մեդալակիր թիմն այս անգամ էլ ֆավորիտների թվում է: Սպասելիքներ կան նաեւ Եվրոպայի չեմպիոն կանանց հավաքականից: Երկու մրցաշարերն էլ կընթանան շվեյցարական խաղակարգով, 14 մրցափուլով: Սպասվում է թեժ պայքար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play