ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԼԵՀԱԿԱՆ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ<br /> ԽՈՒՄԲԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԵԽԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԼԵՀԱԿԱՆ ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ
ԽՈՒՄԲԸ

  • 12-10-2004 17:05:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին ժամը 20:20-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթի որակավորման փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Հանդիպումը սպասարկելու է լեհական մրցավարական խումբը` գլխավոր մրցավար Յարեկ Գրանատի ղեկավարությամբ: Մրցավարներն են Կոնրադ Սապելան, Ռաֆալ Ռոստկովսկին, Միրոսլավ Ռիսկան: Նույն օրը ժամը 15-ին «Նաիրի» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի եւ Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպումը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, հոկտեմբերի 12-ին ժամը 18:15-ին «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլ Բրյուկների մամուլի ասուլիսը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play