ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ, ԻՍԿ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ, ԻՍԿ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

  • 11-10-2004 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ին անցկացվեցին ֆուտբոլի 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցախաղեր: Հայաստանի ազգային հավաքականը, որն ընդգրկված է 1-ին խմբում, Տամպերե քաղաքում Ֆինլանդիայի հավաքականից պարտություն կրեց 3-1 հաշվով: Այսպիսով, Հայաստանի հավաքականն իր անցկացրած բոլոր խաղերը տանուլ է տվել: Նույն խմբի մյուս 2 հանդիպումներում գրանցվեցին այսպիսի հաշիվներ. Չեխիա-Ռումինիա` 1-0, Մակեդոնիա-Հոլանդիա` 2-2: Այժմ 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռումինիայի եւ Ֆինլանդիայի հավաքականները, որոնք 4-ական խաղից հետո 9-ական միավոր են վաստակել: Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո միավոր չունի: Հայաստանի երիտասարդականն այս անգամ հաջող խաղաց` ընտրական հանդիպումը 1-0 հաշվով շահեց Ֆինլանդիայի հավաքականից: Այսպիսով, 3 խաղից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականն ունի 3 միավոր: Աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերը կանցկացվեն հոկտեմբերի 13-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Չեխիայի թիմին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play