ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵՑԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԸ

  • 05-10-2004 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց Մակեդոնիայում ընթացող մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների 2004-05թթ.-ի Եվրոպայի առաջնության 1-ին ընտրական փուլի մրցաշարը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի հավաքականը: Մրցաշարում Հայաստանի պատանի ֆուտբոլիստները պարտվեցին ֆրանսիացիներին (1-2), հաղթեցին մակեդոնացիներին (2-1), ոչ-ոքի (1-1) ավարտեցին հանդիպումը ադրբեջանցիների հետ եւ, վաստակելով 4 միավոր, խմբում գրավեցին 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականը, 1-ին տեղը 9 միավորով գրաված Ֆրանսիայի հավաքականի հետ միասին, իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնության 2-րդ ընտրական փուլին, որը կանցկացվի 2005թ.-ի գարնանը: Այս մրցաշարում միայն 1-ին տեղը գրավող թիմին իրավունք կտրվի հանդես գալու եզրափակիչ փուլում: Էստոնիայում նմանօրինակ մրցաշարի մասնակցեցին նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկան աղջիկները: Նրանք 2 պարտություն կրեցին` Իտալիայի (0-9) եւ Շվեդիայի (0-11) հավաքականներից, իսկ վերջին խաղում հաղթեցին Էստոնիայի հավաքականին (2-1) եւ գրավեցին 3-րդ տեղը: 1-ին փուլի բոլոր մրցաշարերի ավարտից հետո միայն հայտնի կդառնա` Հայաստանի թիմը կշարունակի՞ պայքարը, թե՞ ոչ: Առայժմ 2-րդ ընտրական փուլում հանդես գալու իրավունք նվաճել են Իտալիայի եւ Շվեդիայի հավաքականները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play