Փոփոխություններ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում


Փոփոխություններ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում

  • 02-09-2011 12:15:50   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշմամբ հաստատված կարգում: Մասնավորապես լրացում է կատարվել հիշյալ կարգի 6-րդ կետում:Սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ, տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ azdarar.am կայքում` ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով: Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետեւյալն է.երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները: Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որեւէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play