ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԵՐԸ<br /> ԿԱՆՑԿԱՑՆԻ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԽԱՂԵՐԸ
ԿԱՆՑԿԱՑՆԻ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ

  • 27-09-2004 21:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների կանանց հավաքականը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Լեւոն Հասրաթյանի գլխավորությամբ, մեկնել է Էստոնիա: Ինչպես հայտնել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, հավաքականը մինչեւ 19 տարեկանների 2004/05 թթ. Եվրոպայի առաջնության առաջին որակավորման փուլում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 6-ը կմրցի Իտալիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը կլինի Իտալիայի հավաքականի հետ` սեպտեմբերի 28-ին, երկրորդը` Շվեդիայի հավաքականի հետ, սեպտեմբերի 30-ին, երրորդը` Էստոնիայի հավաքականի հետ` հոկտեմբերի 6-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play