ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ<br /> ԵՎՈՐՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ
ԵՎՈՐՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 27-09-2004 19:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Մակեդոնիայում կանցկացվի 2004-05 թթ. Եվրոպայի 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնության առաջին ընտրական փուլի մրցաշար, որին կմասնակցի Հայաստանի հավաքականը: 4-րդ խմբում նրա մրցակիցներն են Ֆրանսիայի, Մակեդոնիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Հայաստանի ֆուտբոլիստներն այդ թիմերի հետ վերոհիշյալ հերթականությամբ կմրցեն սեպտեմբերի 28-ին, 30-ին, հոկտեմբերի 2-ին: Երկրորդ ընտրական փուլին մասնակցելու իրավունք կստանան խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հավաքականները: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Երեւանում անցկացված ուսումնամարզային հավաքից հետո: Հավաքին մասնակցած 22 ֆուտբոլիստներից ընտրվել են 18-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play