ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆՆ ԷՐ<br />


ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆՆ ԷՐ

  • 24-09-2004 12:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի շախմատիստի կենտրոնական տանն անցկացվեց արագ շախմատի հանրապետական առաջնությունը: Չորս տասնյակ շախմատիստների պայքարում առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Շվեյցարական խաղակարգով 8 մրցափուլով անցկացված առաջնությունում նա վաստակեց 7,5 միավոր, գրավեց 1-ին տեղն ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Երկրորդ տեղը գրավեց մեկ այլ երիտասարդ գրոսմայստեր` Տիգրան Լ. Պետրոսյանը, իսսկ երրորդ մրցանակակիր դարձավ Արման Հայրապետյանը: Մրցանակներ էին սահմանված նաեւ այլ աչքի ընկած մասնակիցների համար: Լավագույն արդյունքի համար կանանցից պարգեւ ստացավ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, տղամարդկանցից` Գարուշ Մանուկյանը, ինչչպես նաեւ լավագույն արդյունք ցույց տված վետերան Գարիկ Խաչատրյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play