ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԼՈԶԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ <br />


ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԼՈԶԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 22-09-2004 14:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի շախմատիստները: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւս երկու մասնակիցների հետ 7 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Պատանի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով գրավեց 4-րդ տեղը` առաջ անցնելով մի խումբ ճանաչված շախմատիստներից: Մրցաշարի ավարտից հետո Վ.Հակոբյանը մեկնեց Շվեյցարիայի մեկ այլ քաղաք` Բրիսագո, որտեղ սեպտեմբերի 24-ին կմեկնարկի աշխարհի առաջնության Կրամնիկ-Լեկո մրցախաղը: Հայ շախմատիստը կլինի Պետեր Լեկոյի մարտավկաներից մեկը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play