ՀԱՕԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՕԼԻՄՊԻԱՒԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ<br /> ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ <br />


ՀԱՕԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՕԼԻՄՊԻԱՒԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

  • 22-09-2004 12:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախաձեռնությամբ սկսվում է նախորդ օլիմպիական քառամյա փուլի` 2000-04թթ. աշխատանքների վերլուծությունը: Այն կընթանա երեք փուլով: Առաջինը նեղ մասնագիտական քննարկման շրջանն է, որտեղ տվյալ մարզաձեւի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց եզրակացությունները: Երկրորդ փուլը ֆեդերացիաների նիստերն են, որտեղ ընդունվելու են համապատասխան որոշումներ: Ավարտական փուլում կկայանա ՀԱՕԿ-ի գլխավոր ասամբլեան, որտեղ կհաստատվեն օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների որոշումները: Հերթով կքննարկվեն բռնցքմարտի, ձյուդոյի, ծանրամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի, ինչպես նաեւ թեթեւ ատլետիկայի եւ հրաձգության մարզաձեւերում առկա խնդիրները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play