ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ<br /> ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 20-09-2004 18:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Սարատով քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորած հավաքականի 9 անդամներից 3-ը դարձան մրցանակակիրներ: Առավել հաջող հանդես եկավ երեւանցի Ազատ Հովհաննիսյանը (52 կգ քաշային կարգ), որը իր բոլոր մրցակիցներին հաղթելով, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իրենց քաշային կարգերում 3-րդ մրցանակակիրներ դարձան եւ բրոնզե մեդալների արժանացան սեւանցի Սամվել Բարսեղյանը (46 կգ) եւ վանաձորցի Վաղարշակ Ասլանյանը (86 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play