ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է

  • 10-09-2004 16:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության հերթական` 3-րդ մրցափուլը: Բոլոր 4 հանդիպումներում հաջողության հասան սպիտակներով խաղացող շախմատիստները: Արտաշես Մինասյանը հաղթեց Աշոտ Անաստասյանին, Կարեն Ասրյանը` Արման Փաշիկյանին, Գաբրիել Սարգսյանը` Արթուր Չիբուխչյանին, Տիգրան Քոթանջյանը` Բենիամին Գալստյանին: Առաջնության մեկնարկային 3 մրցափուլերից հետո աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Արտաշես Մինասյանն ու Կարեն Ասրյանը, որոնք 3-ական միավոր են վաստակել: Առաջատարներից կես միավորով է ետ մնում Հայաստանի ներկայիս չեմպիոնը` գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play