ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼ<br /> ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ԷԼ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑԻՆ

  • 09-09-2004 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի իր 2-րդ խաղն անցկացրեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Երկրի ընտրանին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 8-ին հյուրընկալեց Ֆինլանդիայի հավաքականին: Հյուրերն ավելի ուժեղ գտնվեցին. նրանց թիմի խաղացողներ Միաքյել Ֆուրսելը եւ Ալեքսեյ Երյոմենկոն գրավեցին Հայաստանի հավաքականի դարպասը, եւ Ֆինլանդիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով: Այսպիսով, Հայաստանի ազգային թիմը 2-րդ պարտությունը կրեց ընտրական մրցաշարում: Աշխարհի առաջնության եվրոպական առաջին ընտրական խմբում, որտեղ ընդգրկված է Հայաստանի հավաքականը, սեպտեմբերի 8-ին եւս 2 խաղ կայացավ: Ահա դրանց արդյունքները. Հոլանդիա-Չեխիա` 2-0, Անդորրա-Ռումինիա` 1-5: Խմբում առաջատարաը Ռումինիայի հավաքականն է, որը հաղթել է բոլոր 3 խաղերում եւ ունի 9 միավոր: 2-րդ անգամ անհաջողության մատնվեց նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Եվրոպայի առաջնության շրջանակներում մրցելով Ֆինլանդիայի երիտասարդների հետ, նա պարտություն կրեց 0-1 հաշվով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play