ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՉՈՐՍ ՄԱՐԶԻԿՆԵՐ
09-09-2004 16:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքի 28-րդ օլիմպիական
խաղերից հետո սեպտեմբերի 17-ից 28-ը անցկացվող 11-րդ
պարաօլիմպիական խաղերի մասնակից ՀՀ հավաքականի անդամներին
սեպտեմբերին 9-ին ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարար Աղվան Վարդանյանը: Ողջունելով մարզիկներին, Ա.Վարդանյանը
հաջողություն մաղթեց նրանց եւ հուշանվերներ հանձնեց:
Ինչպես նշեց Հայաստանի ազգային պարաօլիմպիական կոմիտեի
նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանը այդ խաղերին մասնակցում է
1996թ.-ից սկսած: Այս մասնակցությունը թվով հինգերորդն է: Ըստ նրա,
այս անգամ հայ մարզիկները կմասնակցեն չորս մարզաձեւերի
մրցումներին` լող, նետաձգություն, թեթեւ ատլետիկա եւ ծանրամարտ:
նշվեց նաեւ, որ խաղերին մասնակցելու համար պետբյուջեից
հատկացվել է 10,5 մլն դրամ (մոտ 19 հազար ԱՄՆ դոլար):