«ՎԻՍԵՆԹԱԼ» ԿԵՆՏՐՈՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆ<br /> ՀՈԴՎԱԾԸ<br />


«ՎԻՍԵՆԹԱԼ» ԿԵՆՏՐՈՆԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆ
ՀՈԴՎԱԾԸ

  • 09-09-2004 14:05:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» «Սիմոն Վիսենթալ» կենտրոնի միջազգային կապերի գծով տնօրեն դոկտոր Շիմոն Սամուելսը անցյալ շաբաթ նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին, որում իր սարսափն է արտահայտում թուրքական «Վաքըթ» թերթի օգոստոսի 17-ի համարում հրապարակված հակասեմիտական հոդվածի կապակցությամբ: Հեղինակը` Աբդուռահիմ Քարաքոսը, փառաբանել է Հիտլերին եւ արդարացրել Հոլոքոսթը: Ահա մի քանի հակիրճ մեջբերում այդ հոդվածից. «Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում հիմնված համակենտրոնացման ճամբարներից ներկայումս հաստատվել են Իսրայելում: Անհնարին է չհիանալ Ադոլֆ Հիտլերի հեռատեսությամբ, որին հանրությանը ներկայացրել են որպես ռասիստ, սադիստ, [եւ] հրեշ»: Այնուհետեւ Քարաքոսը նշում է, թե Հիտլերը «կանխագուշակել էր, թե ինչ է տեղի ունենալու մեր օրերին: Նա ազատվեց հրեաներից, որովհետեւ լավ գիտեր, որ այդ կախարդ հրեաները, որոնք ռասիզմն ընդունում են որպես կրոն եւ հաճույք են ստանում աշխարհն արյունով ողողելուց, աշխարհի համար մեծ խնդիր են դառնալու»: Քարաքոսն ավելացրել է. «Փաստորեն, մենք պետք է երախտապարտ լինենք Հիտլերին, ինչպես այսօր բոլորս շնորհակալ ենք Օսամա բեն Լադենին»: Իր նամակում դոկտոր Սամուելսը հիշեցրել է արտգործնախարար Գյուլին, որ ինքը եւ «Վիսենթալ» կենտրոնի դեկանի օգնական ռաբբի Աբրահամ Կուպերը նրա հետ հանդիպում են ունեցել 2004 թ. հունվարի 12-ին Անկարայում, որի ընթացքում շնորհակալություն են հայտնել նրան հակասեմիտիզմը դատապարտելու համար: Իր նամակում դոկտոր Սամուելսն ասել է Գյուլին. «Վաքըթ»-ի հոդվածի բովանդակությունը ... ոչ միայն խախտում է թուրքական օրենքը, այլեւ ցեղասպանության ապոլոգիան եւ հակասեմիտիզմի հակվածությունը հակասում են նաեւ Եվրամիության հակառասիզմին վերաբերող դրույթներին` կազմակերպության, որին Թուրքիան ձգտում է միանալ: Դրանք հակասում են նաեւ Եվրախորհրդի եւ Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կոնվենցիաներին, որոնց անդամ է Թուրքիան»: «Վիսենթալ» կենտրոնը պահանջել է Թուրքիայի կառավարությունից խստիվ եւ «հրապարակայնորեն դատապարտել այս հոդվածը եւ պատժիչ միջոցներ ձեռնարկել դրա հեղինակի եւ «Վաքըթ»-ի խմբագիրների դեմ»: «Վաքըթ»-ի հոդվածը նորություն չէ: Ինչպես պարբերաբար ցույց են տվել մի շարք հարցումներ, թե' Թուրքիայի կառավարությունը, թե' ժողովուրդը խիստ հակահրեական հայացքներ ունեն: Թուրքական թերթերը ժամանակ առ ժամանակ հրապարակում են բացահայտ հակասեմիտական հոդվածներ: Այդ իսկ պատճառով մենք պարբերաբար զգուշացրել ենք Ամերիկայի որոշ հրեական կազմակերպություններին չմիանալ թուրքական հակասեմիտականներին Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգում: Պետք է ողջունել «Վիսենթալ» կենտրոնին` հանուն Միջին Արեւելքում Իսրայելի ռազմավարական շահերի նման ատելությամբ լի հակահրեական հոդվածներին չհամակերպվելու համար (!): Փաստորեն, կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել 2004 թ. հունիսի 17-ին` ուղղակիորեն քննադատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իսրայելին ահաբեկչական պետություն լինելու մեջ մեղադրելու համար: Կարծես որպես հեգնանք, այս տարի ավելի վաղ հրեական մեկ այլ կազմակերպություն` Ամերիկայի Հրեական կոնգրեսը, մեծարել է Էրդողանին իր «Արիության պրոֆիլներ» մրցանակով: Հակառակ «Վիսենթալ» կենտրոնի կողմից Էրդողանի եւ «Վաքըթ»-ի քննադատությանը, Ամերիկայի Հրեական կոնգրեսն անամոթաբար շարունակում է լռել:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play