ԽԱՂԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՂՈՄՈՆ ՔԵՓԵԿՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ<br />


ԽԱՂԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՂՈՄՈՆ ՔԵՓԵԿՅԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ

  • 06-09-2004 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի հեծանվահրապարակում 7-րդ անգամ անցկացվեց Խորհրդային միության առաջնությունների մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Սողոմոն Քեփեկյանի մրցանակների խաղարկությունը: Այս անգամ մրցասպարեզ մտան շուրջ 30 հեծանվորդներ, որոնք մրցեցին 3 ձեւերում: 500 մ ընթացքից վազքում հաղթեց Հենրիկ Սիմոնյանը, իսկ 200 մ ընթացքից վազքում եւ խմբակային 50 շրջանով, 5 միջանկյալ եզրագծով վազքում լավագույնը Սուրեն Չաթոյանն էր: Հենց վերջինս էլ հաղթող ճանաչվեց ընդհանուր հաշվարկում: Երկրորդ տեղը գրավեց Հենրիկ Սիմոնյանը, երրորդը` Արթուր Գրիգորյանը: Ընդ որում 3 մրցանակակիրներ էլ ներկայացնում են «Հայաստան» մարզական միությունը: Սողոմոն Քեփեկյանը մրցանակակիրներին հանձնեց նվերներ, հատուկ մարզահագուստ, ինչպես նաեւ դրամական պարգեւներ: Պարգեւատրվեցին նաեւ մարզիչ Գրիշա Մուրադյանը եւ մրցումների ամենակրտսեր մասնակիցը` 13-ամյա Սուրեն Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play