«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԺՎԱՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴԺՎԱՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՎ

  • 06-09-2004 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 18-րդ մրցափուլի 4 հանդիպումներից 3-ը: Չեմպիոնը եւ առաջատարը` Երեւանի «Փյունիկը», սեփական խաղադաշտում մեծ դժվարությամբ 1-0 հաշվով հաղթեց աղյուսակի վերջնապահներից մեկին` Աբովյանի «Կոտայքին»: Մյուս 2 խաղերում գրանցվեցին այսպիսի հաշիվներ. «Դինամո-Զենիթ» (Երեւան) - «Շիրակ» (Գյումրի)` 1-0, «Կիլիկիա» (Երեւան) - «Արարատ» (Երեւան)` 0-0: «Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան) հանդիպումը հետաձգվել է: 18 մրցափուլից հետո «Փյունիկը» 48 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել առաջնությունը: Առաջատարին հետապնդող եռյակի արդյունքներն այսպիսին են. «Միկա»` 36, «Բանանց» եւ «Արարատ»` 27-ական միավոր: Ընդ որում, «Միկան» եւ «Բանանցը» 17-ական խաղ են անցկացրել: Առաջնության 19-րդ մրցափուլի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 12-13-ին: Իսկ մինչ այդ` սեպտեմբերի 8-ին, Հայաստանի հավաքականը Երեւանում աշխարհի առաջնության ընտրական խաղում կընդունի Ֆինլյանդիայի հավաքականին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play