ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ<br /> 119-ՐԴՆ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ
119-ՐԴՆ Է

  • 02-09-2004 18:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Կրկին առջեւում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն է: Առաջին տասնյակում տեղեր են զբաղեցնում նաեւ Ֆրանսիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Չեխիայի, Հոլանդիայի, Անգլիայի, Մեքսիկայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի հավաքականները: Սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ցուցակում զբաղեցնում է 119-րդ տեղը: Մակեդոնիայի թիմից կրած պարտության պատճառով նախորդ` օգոստոսյան, դասակարգման համեմատությամբ թիմը նահանջել է 3 հորիզոնականով: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն այսպիսի տեղեր են գրավում ՖԻՖԱ-ի ցուցակում. Չեխիա` 5-րդ, Հոլանդիա` 6-րդ, Ռումինիա` 32-րդ, Ֆինլանդիա` 53-րդ, Մակեդոնիա` 88-րդ, Անդորրա` 148-րդ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play