«Ոռոգվող գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացնելու համար ծախսվել է 146 մլն ԱՄՆ դոլար<br />


«Ոռոգվող գյուղատնտեսություն» ծրագիրն իրականացնելու համար ծախսվել է 146 մլն ԱՄՆ դոլար

  • 05-09-2011 15:54:45   | Հայաստան  |  Տնտեսություն
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից գյուղական համայնքներում ոռոգման համակարգի բարելավման ծրագիրն իրականացնելու համար օգոստոսի 30-ի տվյալներով ծախսվել է 146 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացրեց ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ծրագիրը մեկնարկել է 2006թ.-ին, որի ընթացքում իրականացվել են ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներ եւ ոռոգման կառույցների օժանդակություն։ «Ջրից դեպի շուկա» 32 մլն դոլար արժողությամբ ենթածրագրի իրականացման ընթացքում 45,699 ֆերմեր ուսուցանվել են ջրի ներտնտեսային կառավարման ՋՆԿ եւ բարձրարժեք գյուղատնտեսության ԲԱԳ ոլորտներում Հայաստանի ավելի քան 350 գյուղական համայնքներում:Հիմնադրվել է շուրջ 220 ցուցադրական տնտեսություն, ոեւրնց նպաըակն է ներկայացնել ոռոգման նոր տեխնոլոգիաները եւ բարձրարժեք գյուղատնտեսության փորձը Հանրապետության բոլոր մարզերում:Աշխատանքներ են կատարվում գյուղատնտեսական բարելավված արտադրության եւ ագրոբիզնեսի ձեռնարկությունների միջեւ կապերն ամրապնդելու ուղղությամբ: 8,5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվել գյուղատնտեսության ոլորտի վարկերի համար: ՀՄՀ-Հայաստանի ծրագրի ամենամեծ՝ Ոռոգման ենթակառուցվածքներ, 120 մլն դոլար բյուջեով բաղադրիչի շրջանակներում վերականգնվել են 6 մայր ջրանցքներ` 25,7 կմ, 5 ինքնահոս համակարգեր` շուրջ 46 կմ։ 17 պոմպակայաններում տեղադրվել են 61 պոմպային ագրեգատներ եւ նորագույն էլեկտրական սարքավորումներ: Ըստ Ա.Հովսեփյանի, վերջինիս համար ծախսվել է 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Արարատյան հարթավայրում վերականգնվել է 50 արտեզյան հոր: Ա.Հովսեփյանի խոսքերով, այս ծրագիը հասել է երեք կարեւորագույն արդյունքի` Հայաստանը ցույց տվեց, որ ունակ է կարճ ժամանակահատվածում կատարել նման խոշորածավալ ներդրումային ծրագիր, նպաստեց գյուղատնտեսության զարգամանը եւ գյուղացիների մոտ ստեղծեց տնտեսության կազմակերպման առաջադեմ մտածողություն: Գյուղական համայնքներում ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը նախատեսված է ավարտել սեպտեմբերի 29-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play