ԱՐՑԱԽՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ<br />


ԱՐՑԱԽՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

  • 01-09-2004 15:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի ԼՂՀ Երգի-պարի եւ Էստրադային պետական համույթները հյուրախաղերով հանդես են եկել Ֆրանսիայում, իսկ Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի սաները` մերձբալթյան երկրներում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն Սարգսյանը, տարեցտարի ավելի ընդգրկուն է դառնում հանրապետությունում վարվող մշակութային քաղաքականությունը: Այդ համատեքստում նշվեց, որ այս ամիս Ստեփանակերտում սկսվելու են սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման աշխատանքները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play