«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎՍՏԱՀ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

  • 30-08-2004 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 17-րդ մրցափուլի խաղերը: Երկրի չեմպիոնը եւ առաջատարը` Երեւանի «Փյունիկը», Գյումրիում 4-1 հաշվով հաղթելով տեղի «Շիրակին», շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մյուս 3 հանդիպումներում, այսպիսի արդյունքներ գրանցվեցին. «Բանանց» (Երեւան) - «Կիլիկիա»(Երեւան)` 2-1, «Արարատ» (Երեւան) - «Դինամո-Զենիթ» (Երեւան)` 2-0, «Կոտայք» (Աբովյան) - «Միկա» (Աշտարակ)` 0-0: 17 մրցափուլից հետո թիմերն աղյուսակում տեղեր են զբաղեցնում հետեւյալ հաջորդականությամբ. 1. «Փյունիկ»` 45, 2. «Միկա»` 36, 3. «Բանանց»` 27, 4. «Արարատ»` 26, 5. «Դինամո-Զենիթ»` 20, 6. «Կոտայք»` 13, 7. «Կիլիկիա»` 11, 8. «Շիրակ»` 10 միավոր: Հաջորդ` 18-րդ, մրցափուլի խաղերը կկայանան սեպտեմբերի 2-3-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play