Հրդեհներ հանրապետության մարզերում


Հրդեհներ հանրապետության մարզերում

  • 06-09-2011 11:21:11   | Հայաստան  |  Հասարակություն
Սեպտեմբերի 5-ին խոտածածկ տարածքներ են այրվել հանրապետության մի շարք մարզերում: Մասնավորապես, Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 37-րդ փողոցում գտնվող թիվ 68 մանկապարտեզի մոտակայքում` 2000քմ, Ֆանարջյան փողոցի հարակից գերեզմանատանը` 2000քմ, Աճառյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում` 1000քմ, Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի հարակից տարածքում` 75հա, Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտակայքում` 11հա, Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մերձակայքում` 4հա: Բոլոր հրդեհները մեկուսացվել եւ մարվել են հրշեջ-փրկարարների կողմից: Սեպտեմբերի 5-ին` ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 7/3 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.59-ին, մարվել` 16.09-ին: Այրվել է Պ.Հարությունյանին պատկանող տան ննջասենյակը, խոհանոցը եւ միջանցքը` 50 քմ մակերեսով: Նույն օրը` ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հարակից տարածքում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել` 20.50-ին: Այրվել է Ա.Սարգսյանին պատկանող ‘«ՄԱԶ» մակնիշի 37 ԼՍ 719 պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկն ամբողջությամբ եւ թափքում կուտակած 100 հակ անասնակեր:
Նոյյան տապան  -   Հասարակություն