ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ<br /> ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ <br />


ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԸ
ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

  • 25-08-2004 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզիկները շարունակում են անհաջող հանդես գալ Աթենքի 28-րդ ամառային օլիմպիական խաղերում: Օգոստոսի 24-ին մրցասպարեզ մտան հունահռոմեական ոճի ըմբիշները, որոնց հետ որոշակի հույսեր էին կապվում: Սակայն 3 մարզիկներ էլ` Վաղինակ Գալստյանը (66 կգ քաշային կարգ), Լեւոն Գեղամյանը (84 կգ) եւ Հայկազ Գալստյանը (120 կգ), իրենց ենթախմբերում տանելով 1-ական հաղթանակ եւ կրելով 1-ական պարտություն, դուրս մնացին հետագա պայքարից: Օլիմպիադային հրաժեշտ տվեց նաեւ հայաստանցի բռնցքամարտիկ, 48 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը: 1/8 եզրափակիչում 33-ամյա վետերանը հանդիպեց իրենից 10 տարով երիտասարդ Ժոու Շիմինգի (Չինաստան) հետ, շատ ջանք գործադրեց հաջողության հասնելու համար, բայց ի վերջո պարտություն կրեց 12-20 հաշվով: Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան մրցահարթակ կելնի ծանրորդ Աշոտ Դանիելյանը (գերծանր քաշ), իսկ օգոստոսի 27-ին մրցապայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play