ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ<br /> ՏԵՂԵՐ ԳՐԱՎԵԼ<br />


ԱԲՈՒ ԴԱԲԻՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ
ՏԵՂԵՐ ԳՐԱՎԵԼ

  • 25-08-2004 18:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացված 14-րդ միջազգային մրցաշարին մասնակցեցին 56 շախմատիստներ, այդ թվում 15 գրոսմայստերներ: Հայաստանցի գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 մրցափուլերում վաստակելով 6 միավոր, բաժանեց 5-8-րդ տեղերը: Մյուս հայ գրոսմայստեր Արտաշես Մինասյանը 5,5 միավորով գրավեց 10-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Դմիտրի Բոչարովը, որը 7 միավոր վաստակեց: 6,5-ական միավորով 2-4-րդ տեղերը բաժանեցին Միխայիլ Կոբալիան (Ռուսաստան), Պավել Կոցուրը (Ղազախստան) եւ Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play