ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ<br /> ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

  • 24-08-2004 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Թերջան հյուրանոցում սեպտեմբերի 10-ին կկազմակերպվի հայկական ժամանակակից կիրառական արվեստի նմուշների "Մետաքսե ճանապարհ" երրորդ ցուցահանդես-վաճառքը: Կներկայացվեն Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Նունե Աղբալյանի եւ դիզայներ Գեւորգ Շադոյանի աշխատանքները: Հին հայկական նախշազարդերով ժամանակակից ոճի զգեստերի, մետաքսե փողկապների, կրծքազարդերի այդ հավաքածուն Հայաստանում կներկայացվի առաջին անգամ: Այդ աշխատանքները կցուցադրվեն նաեւ հոկտեմբերին Բոստոնում (ԱՄՆ) կայանալիք նորաձեւության ցուցահանդեսին: Արվեստի այս ոլորտը, որը կոչվում է բատիկ կամ «նկարչություն կտորի վրա», Հայաստանում մեծ ճանաչում է սկսել ստանալ հիմնականում Ն.Աղբալյանի շնորհիվ: Բացի Հայաստանից, պրոֆեսորը իր աշխատանքները ներկայացրել է նաեւ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում եւ մի շարք այլ երկրներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play