ՄԻՍԱԿ ՀԱԽՈՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ <br />


ՄԻՍԱԿ ՀԱԽՈՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 23-08-2004 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բիլիարդի ֆեդերացիայի ակումբում անցկացվեց «ռուսական բուրգ» խաղաձեւի հանրապետական առաջնությունը, որին մասնակցեցին տարբեր մարզերի ու քաղաքների 37 ներկայացուցիչներ: Մրցաշարն ընթացավ կիսաօլիմպիական մրցակարգով. 2 պարտություն կրող մասնակիցը դուրս էր մնում մրցապայքարից: Եզրափակիչում Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Միսակ Հախոյանը (Երեւան) պարտության մատնելով Տիգրան Ղազարյանին (Գյումրի) կրկին նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը: 3-րդ մրցանակակիր դարձավ Արմեն Միքայելյանը (Երեւան): Նշենք, որ Հայաստանի 6 ներկայացուցիչներ սեպտեմբեր ամսին հանդես կգան Թբիլիսիում անցկացվելիք «Կովկասի գավաթ» անունը կրող բիլիարդի միջազգային մրցաշարում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play