ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ՄԵԴԱԼԻ<br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ՄԵԴԱԼԻ

  • 23-08-2004 16:48:00   | Հունաստան  |  Սպորտ
ԱԹԵՆՔ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքում անցկացվող 28-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ ոչ մի մեդալ չեն նվաճել: 85 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, ցույց տալով 367,5 կգ արդյունք (պոկում` 167,5 կգ, հրում` 200 կգ), գրավեց 7-րդ տեղը: Այս քաշային կարգում 382,5 կգ արդյունքով օլիմպիական չեմպիոն դարձավ Գեորգի Ասանիձեն (Վրաստան): Անհաջող հանդես եկան Հայաստանի 2 թեթեւ ատլետները: Եռացատկում Արմեն Մարտիրոսյանը 15 մ 5 սմ արդյունքով գրավեց վերջին` 43-րդ տեղը, իսկ արագավազորդուհի Մարինե Ղազարյանը, 100 մ մրցատարածությունն անցնելով 12,29 վայրկյանում, 63 մասնակիցների մեջ գրավեց 50-րդ տեղը: Հաջող մենամարտեց հայաստանցի բռնցքամարտիկ Ալեքսան Նալբանդյանը (48 կգ քաշային կարգ): Նա 2-րդ շրջանում վստահորեն հաղթեց Իրաքի ներկայացուցիչ Ալի Նաջահին եւ քառորդ եզրափակիչում մրցելու է չին բռնցքամարտիկի հետ: Օգոստոսի 24-ից մրցապայքարը կսկսեն ըմբիշները, եւ Հայաստանի 7 ներկայացուցիչները, կարող են իրական պայքար մղել օլիմպիական մեդալների համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play